Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ դատավոր Արուսյակ Ալեքսանյանի կալանքի ժամկետը ևս երեք ամսով երկարացվել է, տեղեկանում ենք դատական իշխանության տելեգրամյան ալիքից։
2023-ի հունվարին Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում իրականացված նախաքննությամբ փաստական տվյալներ էին ձեռք բերվել այն մասին, որ դատական իշխանության մարմնի պաշտոնատար անձը, տեղեկացված լինելով եղբոր ընկերոջ և իր մտերիմ, Փաստաբանների պալատի փաստաբանի պաշտպանյալ, Քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներից մեկի վարույթում քննվող քրեական վարույթով մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ դատարանի որոշման առկայության մասին, նպատակադրվել է ապօրինի գործողություններ կատարել հիշյալ անձի օգտին, այն է՝ ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելու միջոցով վերջինին ազատել կալանքից: