Երևանում սեպտեմբերի 19-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնել է ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Մարզերում սեպտեմբերի 20-ի, 23-ի ցերեկը, 21-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև մառախուղ։
Սեպտեմբերի 19-ին և 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-4մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20մ/վ արագությամբ։
Լեռնային Ղարաբաղում այսօր սպասվում է անձրև և ամպրոպ, վաղը՝ առանց տեղումների եղանակ։