Ադրբեջանի ԱԱԾ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները կատարել են դիվերսիոն ներթափանցում և Ահմեդբեյլի֊Ֆիզուլի֊Շուշի ավտոճանապարհի 58֊րդ կմ հատվածում իբրև թե տեղադրել հակատանկային ական, ապատեղեկատվություն է, գրել է Արցախի ՊԲ-ն:
Գերատեսչությունը հայտնել է, որ առնչություն չունի սեպտեմբերի 18֊ին` ժամը 03:45-ի սահմաններում մահացած երկու քաղաքացիական անձանց սպանության հետ՝ դա անվանելով հերթական ապատեղեկատվություն։
Ավելի վաղ ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Ֆուզուլի-Շուշի ճանապարհի վրա ականի պայթյունի հետևանքով Ադրբեջանի երկու քաղաքացիական անձի մահվան առթիվ հետաքննություն է սկսվել: Սեպտեմբերի 19-ին, ժամը 03:45-ի սահմաններում, Ֆուզուլի-Շուշի ճանապարհի 58-րդ կիլոմետրին, անցնելով Խոջավենդի շրջանի տարածքով, «Շաչման Հուո» մակնիշի ավտոմեքենան, որում գտնվել են ոստիկանության աշխատակիցներ, պայթել է հակատանկային ականից: Միջադեպի հետևանքով ավտոմեքենայի վարորդը և ուղևորը տեղում մահացել են: