Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը շնորհավորել է Հայաստանին Անկախության օրվա առթիվ:
«Հայաստանն իրեն դրեց ազատության և ինքնորոշման ուղու վրա, երբ 1991 թվականին հայտարարեց անկախություն Խորհրդային Միությունից: Այդ ժամանակից ի վեր մենք տեսել ենք ձեր նվիրվածությունը ժողովրդավարական արժեքներին, մարդու իրավունքների, օրենքի գերակայության, տնտեսության և արդարության զարգացմանն ու ամրապնդմանը»,- գրել է պետքարտուղարը:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն շարունակելու է աջակցել հայ ժողովրդի ժողովրդավարական ձգտումներին, ինքնիշխանությանը և անվտանգությանը և հավատարիմ է մնում Հարավային Կովկասի տարածաշրջանում կայուն և արժանապատիվ խաղաղության հաստատմանը, որտեղ հարգվում են բոլորի իրավունքները։