«Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ իշխող ՔՊ-ականները սեպտեմբերի 19-ին ստացել են հերթական զգուշացնող SMS-ը, որ պետք է զգույշ լինել, ոչինչ չխոսել, փողոց միայնակ դուրս չգալ և անզգույշ հայտարարություններ չանել երկրի իրավիճակի վերաբերյալ:
Միայն մի քաղաքական մեսիջ են ստացել նրանք, այն է՝ Արցախի հարցերին Հայաստանը չի խառնվի, սակայն ՀՀ 29 800 քառակուսի կիլոմետր տարածքը պետք է պահպանվի, ու պետք է Հայաստանը պահպանի իր ինքնիշխանությունը: Շատ ՔՊ-ական պատգամավորներ, ավագանիներ, պաշտոնյաներ նույն տեքստը տարբեր խմբագրումներով երեկվանից սկսել են տարածել, որ ՀՀ ինքնիշխանությունը կարմիր գիծ է: