Երևանում այսօր, սեպտեմբերի 26-ին, 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ,
հայտնել է ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգ կենտրոնը։
Սեպտեմբերի 24-ի երեկոյան ժամերին, 25-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ։
Մարզերում այսօր, սեպտեմբերի 26-ին առանձին շրջաններում, 24-ին, 25-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում նաև մառախուղ։ Սեպտեմբերի 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևելյան 3-4մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Լեռնային Ղարաբաղում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ։