Արցախում վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով հարյուրավոր վիրավորներ և զոհեր կան, այս մասին հայտնել է Արցախի օմբուդսմեն Գեղամ Ստեփանյանը։
Նա նշել է, որ Հանրապետական բժշկական կենտրոնում և Ստեփանակերտի մանկական հիվանդանոցում տուժածներին բուժօգնություն է ցուցաբերվում սահմանափակ բժշկական հնարավորությունների պայմաններում, և դա բավարար չէ։
Ստեփանյանն ընդգծել է, որ մարդկանց կյանքը փրկելու համար անհրաժեշտ է օդային ճանապարհով նրանց շտապ տարհանումը։
Ավելի վաղ Արցախի «Արդարություն» կուսակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը Armenia Today-ին հայտնել էր, որ պայթյունը տեղի է ունեցել Ստեփանակերտի հարակից տարածքում գտնվող բենզինի պահեստում, որտեղից բենզին էին տրամադրում սեփական մեքենանաներով Արցախից հեռացող քաղաքացիներին։ Ավելի ուշ ԱՀ ՆԳՆ-ն մանրամասներ էր հայտնել տեղի ունեցած պայթյունից։