Վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորների թիվն անցնում է 200-ը, հայտնել է ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։
«Մեծամասնության առողջական վիճակը ծանր է կամ ծայրահեղ ծանր։ Լեռնային Ղարաբաղի բժշկական կարողությունները բավարար չեն մարդկանց կյանքեր փրկելու համար։ Սանիտարական ավիացիան պետք է շատ շտապ վայրէջք կատարի՝ մարդկանց կյանքեր փրկելու համար։ Շատ շտապ, առանց հապաղելու»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ Արցախի «Արդարություն» կուսակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը Armenia Today-ին հայտնել էր, որ պայթյունը տեղի է ունեցել Ստեփանակերտի հարակից տարածքում գտնվող բենզինի պահեստում, որտեղից բենզին էին տրամադրում սեփական մեքենանաներով Արցախից հեռացող քաղաքացիներին։ Ավելի ուշ ԱՀ ՆԳՆ-ն մանրամասներ էր հայտնել տեղի ունեցած պայթյունից։