Ադրբեջանական մամուլը հայտնել է առնվազն 199 զոհի մասին և հրապարակել անունները: Տվյալները հավաքագրվել են ադրբեջանական սոցցանցերում տարածված գրառումներից և հարազատների ու համայնքերի գործադիր գրասենյակներից:
Ըստ ԶԼՄ հրապարակման՝ սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած ռազմական գործողության ընթացքում ադրբեջանական բանակը զգալի կորուստներ է կրել։ Պաշտպանության նախարարությունը մինչ այժմ չի հայտնում զոհված զինծառայողների թիվը։ Լրատվականը հրապարակել է բոլոր 199 զինծառայողների անունները՝ զինվորական կոչումներով: