Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է ադրբեջանական դիրքերի գնդակոծման և ադրբեջանցի զինվորականների մահվան մասին Բաքվի հաղորդագրությունը։
«Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունն այն մասին, թե սեպտեմբերի 30-ի կեսօրին Հայաստանի Հանրապետության ԶՈՒ ստորաբաժանումներն իբր կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, որի հետևանքով Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող է զոհվել, չի համապատասխանում իրականությանը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Սեպտեմբերի 29-ին ՀՀ ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը հայտարարել էր, որ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը համեմատաբար կայուն է։ Նա նշեց, որ ՊՆ-ն ուշադիր հետևում է իրավիճակի դինամիկային և փոփոխություններին։