Ռուսաստաբնակ Խառը մենամարտերի մարտիկ, UFC-ի թեթև քաշային կարգի վարկանիշային աղյուսակի 8-րդ համար, ռուսաստաբնակ հայազգի մարզիկ Արման Ծառուկյանը հաղթել է գրեփլինգի մրցաշարում, հայտնում է Championat.com-ը։
«Մանկության երազանք»,-սոցցանցերի իր էջերում գրել է Ծառուկյանը։
Արմանը UFC-ում հանդես է գալիս 2019 թվականից։ Ընդհանուր առմամբ, նա 23 մենամարտ է անցկացրել խառը մենամարտերում, որոնցում 20 հաղթանակ է տարել (ութ նոկաուտով) և կրել երեք պարտություն։