ԼՂ պետնախարար Արթուր Հարությունյանը, ԼՂ ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանը և ԱԱԾ պետ Արարատ Մելքումյանը մի քանի ժամ է արդեն Հայաստանում են։ Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԼՂ պետնախարար Արթուր Հարությունյանին։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանում են Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը և նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։
Միևնույն ժամանակ, Ադրբեջանի իշխանությունները հայտնել են Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի, Հանրապետության պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանի, Արցախի ՊԲ հրամանատարի նախկին առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանի և Արցախի ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանի ձերբակալության մասին։