Հայաստանի իշխանությունների հակառուսական քաղաքականությունը տալիս է իր «պտուղները»: «Հրապարակ»-ը գրում է, որ Հռոմի ստատուտի վավերացման օրն արդեն հարկայինը ռեյդեր է սկսել Ռուսաստանում հայերին պատկանող որոշ կազմակերպություններում:
«Լուր ստացվեց, որ սննդի մեծ ցանցերից մեկն է կապվել հայաստանյան մատակարարի հետ եւ ասել, որ առաջիկայում ապրանք չի ընդունելու` չբերեն: Լարսում կոնյակով բեռնված ֆուրերին ասվել է, որ կոնյակի էքսպերտիզան կտեւի 1-3 ամիս: Բայց ամենից մեծ անհանգստությունը վերաբերում է ռուսաստանաբնակ հայերին, որոնք մեկ միլիոնից ավելի են կազմում»,- գրել է թերթը:
Ռուսաստանում առնվազն 30 հազար որևէ կարգավիճակ չունեցող հայերը, որոնք հաշվառված չեն, ապրելու եւ աշխատելու իրավունք չունեն, կարող են զանգվածաբար դեպորտի ենթարկվել: Եվ կարող է այնպես ստացվել, որ Արցախից Հայաստան ժամանած 100 հազար հայ փախստականներին ավելանան ևս մի քանի տասնյակ հազար ռուսաստանաբնակ հայեր: