Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրաժարվել է մեկնել Իսպանիա, որտեղ պետք է կայանար Փաշինյանի հետ իր հանդիպումը ԵՄ-ի, Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարների մասնակցությամբ, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նշվում է, որ պատճառը Ֆրանսիայի ապակառուցողական դիրքորոշումն է, ինչպես նաև Էրդողանի հանդիպմանը մասնակցելու Փարիզի և Բեռլինի անհամաձայնությունը։
Թուրքական լրատվամիջոցներն էլ հայտնում են, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի մեկնի Իսպանիա։ Այցը հետաձգվել է Թուրքիայի ղեկավարի մրսածության պատճառով։
Երկու տեղեկությունն էլ պաշտոնապես չի հաստատվել։
Սեպտեմբերի 24-ին հայտնել էինք, որ հոկտեմբերի 5-ին Գրանադայում կհանդիպեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։