Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հրավիրել է Բրյուսել հանդիպման։
«Մենք հավատում ենք դիվանագիտությանը, հավատում ենք քաղաքական երկխոսությանը։ Եվ այդ պատճառով ես երկու ղեկավարներին էլ կհրավիրեմ հանդիպման Բրյուսելում՝ մինչև հոկտեմբերի վերջ»,- ասել է Միշելը Գրանադայում Հայաստանի, Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարների հետ հանդիպման արդյունքներով։
Եվրոպական խորհրդի ղեկավարը նշել է, որ Հայաստանի վարչապետը հաստատել է իր մասնակցությունն առաջիկա հանդիպմանը։ Միշելը նաև ասել է, որ Ադրբեջանը հրապարակավ հայտարարել է, որ մասնակցելու է ցանկացած հանդիպման, որը տեղի կունենա Բրյուսելում։
Միշելի խոսքով՝ բանակցություններում չափազանց կարևոր է 3 սկզբունք՝ դա Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումն է։ Մոտեցում, ըստ որի հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումը պետք է հիմնված լինի Ալմա-Աթայի հռչակագրի վրա։ Որպես երրորդ սկզբունք՝ Միշելը նշել է, որ տարածաշրջանային հաղորդակցությունների բացումը պետք է հիմնված լինի ինքնիշխանության, իրավասության և փոխադարձության սկզբունքների վրա։
Եվրախորհրդի ղեկավարը հայտարարել է նաև, որ Ադրբեջանի նախագահի հետ իր հեռախոսազրույցի ընթացքում վերջինս «հստակ հասկացրել է, որ տարածքային պահանջներ չունի Հայաստանից»։ Միշելն Ալիևի այս հայտարարությունն անվանել է չափազանց կարևոր։
Ավելի վաղ Գրանադայում կայացած քառակողմ հանդիպման արդյունքներով կողմերը համատեղ հայտարարություն էին ընդունել, որում եվրոպացի առաջնորդները, մասնավորապես, ընդգծել են աջակցությունը Հայաստանի անկախությանը, ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և սահմանների անձեռնմխելիությանը, հայտարարել են իրենց հավատարմությունը բոլորին, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերը, ինչպես նաև ընդգծել ԽՍՀՄ Գլխավոր շտաբի վերջին քարտեզների հիման վրա սահմանների սահմանազատման վրա աշխատելու անհրաժեշտությունը։
Հոկտեմբերի 4-ին ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ Ալիևը հրաժարվել է Գրանադայում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից, ինչն՝ ավելի ուշ, հաստատավել էր նաև ՀՀ վարչապետի կողմից։