ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է հոկտեմբերի 6-ի արտարժույթի փոխարժեքները։ ԿԲ տվյալներով՝ ԱՄՆ դոլարի փոխարժեքը հոկտեմբերի 5-ի համեմատ նվազել է 8.40 դրամով՝ կազմելով 410.12 դրամ։
Եվրոյի փոխարժեքը նվազել է 7.48 դրամով և կազմել 432.80 դրամ։ Ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.09 դրամ և նախորդ օրվա համեմատ նվազել է 0.11 դրամով։ Բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 500.76 դրամ՝ նվազելով 7.45 դրամով։