Հայ սուպերգրոսմայստերների ցուցակը համալրվել է ևս մեկ շախմատիստով, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
Նշվում է, որ Հայկ Մարտիրոսյանը հաղթահարել է 2700 վարկանիշի շեմը՝ դառնալով Հայաստանի ամենաբարձր վարկանիշ ունեցող շախմատիստը։ Հայկի վարկանիշը այժմ 2710 է:
«Հայկը այս արդյունքին հասել է Եվրոպայի շախմատի ակումբային գավաթի շրջանակներում, որտեղ 4 անընդմեջ հաղթանակ է տարել, իսկ 5-րդ խաղափուլում ոչ-ոքի է խաղացել աշխարհի 15-րդ չեմպիոն Վիշվանաթան Անանդի հետ»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ըմբշամարտի զինվորականների ԱԱ․ հայ ըմբիշները 14 մեդալ են նվաճել
Երևանում անցկացվող Զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությունում հայ ըմբիշները 14 մեդալ են նվաճել, հայտնում է ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունը։ ՀՀ...