Իսրայելում ռազմական զարգացումների հետևանքով տուժածների շրջանում հայերի առկայության մասին տեղեկություններ այս պահին չկան: Այս մասին Armenia Today-ին հայտնեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։
«ՀՀ ԱԳՆ-ն, Իսրայելում դեսպանության միջոցով, մշտական կապի մեջ է տեղի իշխանությունների, հայկական կազմակերպությունների և անհատների հետ: Ըստ անհրաժեշտության, կտրամադրենք լրացուցիչ տեղեկատվություն»,- նշեց ԱԳՆ խոսնակը:
Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից Գազայի հատվածից հրթիռներ են արձակվել Իսրայելի ուղղությամբ։ Իսրայելական բանակը պատասխան գործողություններ է ձեռնարկել։