Հայ սամբիստ Մհեր Օհանյանը դարձել է 2023թ. Սամբոյի պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնության չեմպիոն՝ եզրափակչում հաղթելով ադրբեջանցի մարզիկին, հայտնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիան։
Նշվում է, որ 71 կգ․ քաշային Մհեր Օհանյանը 8։0 հաշվով հաղթանակ է գրացնել ֆրանսիացի մարզիկի, 4։1՝ ռուս, 8։0՝ ղազախ և եզրափակչում 3։1 հաշվով ադրբեջանցի մարզիկի նկատմամբ։
«Պատանիների 53 կգ քաշային Ալիկ Մեքինյանը ցավոք պարտվեց առաջին գոտեմարտում և դուրս մնաց հետագա պայքարից։ Պարտություններ կրեցին նաև երիտասարդների 58 և 79 քաշային կարգերում, համապատասխանաբար՝ Մարտին Մանուկյանը և Մհեր Խաչատրյանը։ Հաջող ելույթներ ունեցավ պատանիների 98 կգ քաշային Արսեն Հայրապետյանը, ով վիճակահանության արդյունքում բաց թողեց առաջին գոտեմարտը, ապա հաղթելով նիդերլանադացի և ղազախ մրցակիցներին հասավ եզրափակիչ։ Լարված գոտեմարտում Արսենը 3։1 պարտվեց FIAS-1 թիմը ներկայացնող ռուսաստանցի Վալերի գերասիմենկոյին և բավարավեց արծաթե մեդալով»,- ասված է ֆեդերացիայի հաղորդագրության մեջ։
2023 թ-ի Սամբոյի պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությունը մեկնարկել է հոկտեմբերի 6-ին Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում՝ 26 պետության մարզիկների մասնակցությամբ։