ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ղեկավար, տնտեսագետ Սուրեն Պարսյանը և տնտեսագետ Հրանտ Միքայելյանը Armenia Today-ի հետ զրույցում մեկնաբանել են հայ-ռուսական հարաբերությունների վատթարացման պայմաններում Հայաստանի տնտեսության համար հնարավոր ռիսկերը։
Պարսյանը Հայաստանի համար լուրջ տնտեսական հետևանքներ է կանխատեսել Ռուսաստանի հետ առևտրատնտեսական կապերի վատթարացման դեպքում։ Տնտեսագետն ասաց, որ հայ-ռուսական քաղաքական հարաբերությունների վատթարացման ֆոնին Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրատնտեսական կապերի հնարավոր խզումը լուրջ հետևանքներ կունենա Հայաստանի տնտեսության համար։ Նա հիշեցրեց, որ Ռուսաստանը միշտ եղել է Հայաստանի գլխավոր ռազմավարական գործընկերը՝ քաղաքական, ռազմական, սոցիալական, կրթական և այլ ոլորտներում։
«Վերջին տարիներին Ռուսաստանի հետ տնտեսական կապերն էլ ավելի են ամրապնդվել։ Հատկապես 2014 թվականից ի վեր, երբ Հայաստանը անդամակցեց ԵԱՏՄ-ին, երկու երկրների միջև առևտրատնտեսական շրջանառությունը պարբերաբար աճել է, հայ-ռուսական հարաբերությունները եղել են կայուն և դինամիկ»,- նշել է Պարսյանը։
Հայ-ռուսական տնտեսական կապերը, ըստ նրա, զգալիորեն ակտիվացել են 2022 թվականի, երբ ռուս-ուկրաինական պատերազմի արդյունքում մոտ 100 հազար ռուս վերաբնակիչներ իրենց բիզնեսներով և խնայողություններով Հայաստան տեղափոխվեցին։
Անցած տարի Հայաստանի ստացած տրանսֆերտների ծավալը կազմել է 5,3 մլրդ դոլար, որից 3,6 մլրդ դոլարը կամ 70%-ը բաժին է ընկել Ռուսաստանին, և սա բավականին տպավորիչ ցուցանիշ է Հայաստանի տնտեսության համար, ասաց տնտեսագետը։ Բացի այդ, ըստ Պարսյանի, ռուսները Հայաստանում բացել են մոտ 7 000 կազմակերպություն և սկսել իրենց տնտեսական գործունեությունը այստեղ։
Այս տարի Հայաստանից Ռուսաստան ապրանքների արտահանման ծավալը, ըստ Պարսյանի, նախորդ տարվա համեմատ կրկնապատկվել է՝ հիմնականում վերաարտահանման ծավալների ավելացման հաշվին։ Այն ապրանքները, որոնք Ռուսաստանը չի կարող ներմուծել պատժամիջոցների պատճառով, ներկրում է Հայաստանիմիջոցով, այդ թվում՝ մեքենաներ, հեռախոսներ, տարբեր սարքավորումներ և այլն։ Արդյունքում հայկական ընկերությունները մեծ եկամուտ են ստանում, վերաարտահանումը նաև արտարժույթի լուրջ հոսքեր է ապահովում Հայաստանի համար։
«Այսինքն՝ կարելի է արձանագրել, որ վերջին մեկ-երկու տարիներին հայ-ռուսական տնտեսական կապերը բավականին ակտիվացել են։ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության մոտ 42%-ը բաժին է ընկնում Ռուսաստանին»,- ասաց Պարսյանը՝ հավելելով, որ 2023 թվականի ընթացքում Հայաստանից Ռուսաստան արտահանման ծավալներն առաջին անգամ գերազանցել են ներմուծման ծավալները։
Ռուսաստանը, հիշեցրել է նա, նաև Հայաստանի էներգառեսուրսների հիմնական մատակարարն է, և էներգակիրների սակագների բարձրացումը կամ դրանց մատակարարումների դադարեցումը լուրջ խնդիրներ կստեղծի հայկական շուկայի համար։ Միաժամանակ, Ռուսաստանը հայկական արտահանման հիմնական շուկան է։ Այսպիսով, ապրիլի 2-ից հայկական կաթնամթերքի մատակարարումները իր շուկա դադարեցնելու ռուսական կողմի որոշումը լուրջ խնդիրներ ստեղծեց տեղական ընկերությունների համար, որոնք ստիպված էին կրճատել արտադրության ծավալները, նշեց տնտեսագետը։
Ռուսաստանը Հայաստանի համար կարևոր երկիր է հայկական կոնյակի և գինու արտահանման առումով, ինչպես նաև Հայաստանի հիմնական արտաքին ներդրողն է հիմնականում հանքարդյունաբերության և էներգետիկայի ոլորտներում։ Եվ եթե այս ամենը կորցնենք, ապա Հայաստանի համար տնտեսական հետեւանքները շատ լուրջ կլինեն, ասաց փորձագետը։
Միաժամանակ, Ռուսաստանը, որն այսօր գտնվում է տնտեսական լուրջ պատժամիջոցների տակ, չի կարող հաշվի չառնել, որ Հայաստանն այս պահին իր հիմնական առևտրային գործընկերներից մեկն է, եզրափակեց Պարսյանը։
Իր հերթին Միքայելյանը կարծում է, որ Ռուսաստանի կողմից որոշակի առևտրատնտեսական սահմանափակումներ կիրառելու դեպքում Հայաստանի համար տնտեսական հետևանքները կախված կլինեն նրանից, թե ինչպիսի պատժամիջոցներ կկիրառի Մոսկվան։ Նա հիշեցրեց, որ մի քանի ամիս առաջ Ռուսաստանը որոշակի սահմանափակումներ մտցրեց իր շուկա հայկական կաթնամթերքի մատակարարման համար, որի արդյունքում Հայաստանի տարեկան վնասը կազմել է մոտ 20 մլն դոլար, ինչը, ըստ Միքայելյանի, բավականին տպավորիչ ցուցանիշ է այս ոլորտի համար։
«Եթե Ռուսաստանը սահմանափակումներ մտցնի այնպես, ինչպես Վրաստանի և Մոլդովայի դեպքում, ապա հայկական արտադրանքի արտահանումը ռուսական շուկա կնվազի մոտավորապես 40-50%-ով կամ 300-400 մլն դոլարով և կազդի նաև սպասարկման ոլորտի վրա, այդ թվում՝ զբոսաշրջության. , որտեղ վնասները կկազմեն մոտ 300 մլն դոլար»,- ասաց Միքայելյանը։ Սահմանափակումները կարող են ազդել նաև սեզոնային հայ միգրանտների վրա, ինչն իր հերթին կհանգեցնի արտաքին տրանսֆերտների ծավալի կրճատմանը` մինչև 20%-ով կամ 150 մլն դոլարի, հավելեց նա։
Փորձագեի խոսքոով՝ արտահանման 40-50 տոկոսի կորուստը ենթադրում է 300-400 միլիոն դոլար և տուրիստական ներհոսքը մոտավորապես 300 միլիոն: Այսինքն՝ Հայաստանի տնտեսությունը կարող է մինչև 1 միլիարդ դոլար կորուստ ունենալ: «Հատկանշական է, որ դրանք են ոչ թե ընդերքի վաճառքը, այլ հենց ավելացված արժեքով ապրանքները և ծառայությունները: Եթե վերցնենք ու 2021 թվականի տնտեսական աճի հետ համեատենք, ապա խոսքը կլինի մոտավորապես 7-8 տոկոս ՀՆԱ-ի կորստի մասին»:
Տնտեսագետի խոսքով՝ կարող է լինել նաև երրորդ կոմպոնենտ, որ մտցվեն ոչ ֆորմալ սահմանափակումներ, իսկ ֆորմալ դեռ չմտցվի: Դա ազդելու է ներդրումների և որոշակի այլ հարաբերությունների վրա, որոնք հիմնականում կենտրոնաձև են տեղի ունենում և այս դեպքում խոսքը խոշոր ընկերությունների մասին է, որոնք կապված են քաղաքական իշխանությունների հետ, նրանց որոշումները իհարկե կարող են ազդել ոչ ֆորմալ սահմանափակումներով:
«Հայաստանը այս ամենին հակազդելու մեթոդներ չունի: Վրաստանի ու Մոլդովայի փորձից կարող ենք ասել, որ նրանք փորձեցին գտնել այլընտրանքային շուկա, սակայն ձեռքբերումներն այնտեղ բավականին փոքր եղան: Հայաստանի դեպքում դա ավելի դժվար է լինելու, քանի որ արտահանվող արագ փչացող ապրանքների համար այլընտրանքը կարող են լինել հարևան երկրները, սակայն շուկան որոշակիորեն ծածկված է արդեն: Արդյունավետ աշխատանքի դեպքում է այս ապրանքի ընդամենը 15 տոկոսը կարող է փոխարինել, ոչ ավելին»,- ասաց նա:
Միքայելյանը պարզաբանեց, որ հայկական տուրիստական ինդուստրիան թիրախավորում է տարբեր երկրներ և աշխատում է ուրիշ ուղղությունների վրա: Սա ենթադրում է, որ բոլոր ուղղություններով հավասարաչափ աճ պետք է գրանցվի: «Զգալի մասով այդ ենթակառուցվածքները չեն աշխատում կամ օրինակ հյուրանոցային տեղերը դատարկ են մնում և տնտեսական իմաստով Հայաստանը սկսում է մրցակցել, գնիջեցում իրականացնել և այլն: Այսինքն քանակապես գուցե մի քիչ ավելի մեծ քանակով փոխարինվի, բայց գումարային ներհոսի, առավել ևս մաքուր եկամուտի առումով, փոխարինումը լինելու է դժվար, որովհետև մրցակցությունը նվազելու է»,- եզրափակեց Միքայելյանը:
Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մարտին ասել էր, որ 2022 թվականին 108-110 հազար ռուսաստանցի է եկել Հայաստան և բնակություն հաստատել։ Նաև, նրա տվյալներով, 2022 թվականին գրանցվել է 2,5 հազար իրավաբանական անձ՝ ռուս մասնակիցներով և ևս 4 հազար անհատ ձեռնարկատեր։ Որոշ ընկերություններում աշխատակազմը կարող է հասնել 600-700 մարդու, նշել է նախարարը։ Ըստ գերատեսչության ղեկավարի, այս բոլոր գործոնները ապահովել են երկրի ՀՆԱ-ի ընդհանուր աճի մոտավորապես քառորդ մասը։
Արաքսյա Սնխչյան