Շուշիում մեկնարկել է Տնտեսական համագործակցության կազմակերպության նախարարների խորհրդի 27-րդ նիստը, որին մասնակցում են Տնտեսական համագործակցության կազմակերպության արտաքին գործերի նախարարության ղեկավարները։
Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, հանդիպմանը գնահատվելու է այս տարվա համագործակցության շրջանակներում կատարված աշխատանքը և դրա արդյունքները։
Տնտեսական համագործակցության կազմակերպության տարածաշրջանային միջպետական տնտեսական կառույց է, որը ներառում է Ադրբեջանը, Աֆղանստանը, Իրանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Պակիստանը, Տաջիկստանը, Թուրքմենստանը, Թուրքիան և Ուզբեկստանը: