Մոսկվայի մետրոյի Լյուբլինսկո-Դմիտրովսկայա գծի Պեչատնիկի կայարանում իրար են բախվել երկու գնացքներ, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով օպերատիվ ծառայություններին:
Գերատեսչությունից նշել են, որ վթարի հետևանքով վարորդներից մեկը տուժել է. նա մնացել է երկու գնացքների արանքում։
Վերջին տվյալներով՝ գնացքների բախման հետևանքով տուժել է 4 մարդ։ Վարորդին արգելափակումից հանել են, ուղևորներից մեկն էլ ստացել է ուղեղի ցնցում։