Լոս Անջելեսի ֆիլհարմոնիկը նոյեմբերի 4-ին և 5-ին կկատարի Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները՝ դիրիժոր Գուստավո Դուդամելի ղեկավարությամբ, տեղեկացնում է Armenian Film Society-ն Instagram-ում։
«Դուդամելը դիրիժորում է Խաչատրյանին» տեղի կունենա Լոս Անջելեսի Ուոլթ Դիսնեյ համերգասրահում։
«Գուստավո Դուդամելն ուսումնասիրում է Խաչատրյանի առանձնահատուկ ձայնը նախ նրա «Սպարտակ» բալետի սյուիտի և հուզիչ «Ադաջիոյի» հետ, այնուհետև դաշնամուրի բուռն և հերոսական կոնցերտ Ժան Իվ Տիբոդեի հետ միասին»,- ասվում է համերգի նկարագրության մեջ:
Նոյեմբերի 4-ին համերգը կմեկնարկի ժամը 20:00-ին, իսկ նոյեմբերի 5-ին՝ ժամը 14:00-ին: