Ըստ World Population Review-ի տվյալների՝ Հայաստանը հանցավորության ամենացածր մակարդակ ունեցող տասը երկրների ցանկում զբաղեցրել է 9-րդ տեղը։
Ըստ ուսումնասիրության՝ սա լավագույն արդյունքն է ԱՊՀ բոլոր երկրների և տարածաշրջանի միջև։ Հայաստանի հանցավորության ինդեքսը կազմել է 22,79, Վրաստանինը՝ 23,38, Ադրբեջանինը՝ 32,02, Թուրքիայինը՝ 39,62, Իրանինը՝ 49,38։
Աշխարհում կյանքի արժեքի ամենամեծ տվյալների բազայի՝ Numbeo-ի համաձայն, մարտի 27-ի դրությամբ Հայաստանի մայրաքաղաք Երևանը զբաղեցրել էր 19-րդ տեղը աշխարհի 425 ամենաանվտանգ քաղաքների շարքում։ Ըստ ուսումնասիրության՝ Հայաստանն ամենաանվտանգ երկիրն է Հարավային Կովկասում։ Թբիլիսին զբաղեցնում է 43-րդ տեղը, իսկ Բաքուն՝ 84-րդ: Մոսկվան 135-րդն է, Անկարան զբաղեցնում է 157-րդ տեղը, իսկ Թեհրանը՝ 317-րդը։