Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ ավարտում է Գազայի հատվածում «խոշոր ցամաքային գործողության» նախապատրաստական աշխատանքները, գրում է The Times of Israel-ը։
Նշվում է, որ զինվորականները պատրաստվում են «ընդլայնել հարձակումը», որը կներառի համակարգված հարձակումներ օդից, ծովից և ցամաքից։
Իսրայելի պաշտպանության բանակն ավելի վաղ հայտարարել էր, որ լայնածավալ հարվածներ է հասցնում Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի օբյեկտներին։
Հոկտեմբերի 7-ի առավոտյան պաղեստինյան իսլամիստական ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել էր Իսրայելի դեմ «Ալ-Աքսա ջրհեղեղ» ռազմական գործողության մեկնարկի մասին։ Իսրայելի հարավն ու կենտրոնը Գազայի հատվածից տասնյակ հրթիռներով գնդակոծվել էին։ Իսրայելական բանակն ի պատասխան հայտարարել էր Գազայի հատվածում «Երկաթե սրեր» հակաահաբեկչական գործողության մեկնարկի մասին։ Իսրայելական կործանիչները հարձակվել էին ՀԱՄԱՍ-ի վրա։