Հայկական ծագմամբ ռուս գեղասահորդուհի Ադելյա Պետրոսյանը Ուֆայում ընթացող Ռուսաստանի Գրան պրիի առաջին փուլում աղջիկների մենասահքի մրցումներում վստահ հաղթանակ է տարել, հայտնում է sport24.ru-ն։
Հոկտեմբերի 15-ին այնտեղ ավարտվեց Ռուսաստանի գեղասահքի մրցաշարի առաջին փուլը։ Կարճ և ազատ ծրագրերի արդյունքներով Պետրոսյանը վաստակել է 234,74 միավոր և գրավել առաջին տեղը։
Ռուսաստանի վաստակավոր մարզիչ Էթերի Տուտբերիձեի սան Պետրոսյանը 2022 թվականի Ռուսաստանի գեղասահքի առաջնության բրոնզե մեդալակիր է, ինչպես նաև 2021 թվականի պատանիների ազգային առաջնության արծաթե մրցանակակիր։
Գեղասահորդուհին հաղթել է մարտի 5-ին Սանկտ Պետերբուրգում կայացած գեղասահքի Ռուսաստանի Գրան պրիի եզրափակչում։
Մերի Հարությունյանը արծաթե մեդալ է նվաճել WKB «Եվրոպայի գավաթ 2024»-ին
ՀԿԿՖ-ի մարզուհի Մերի Հարությունյանը արծաթե մեդալ է նվաճել Լեհաստանում կայացած WKB «Եվրոպայի գավաթ 2024»-ին, հայտնել է Հայասանի կիոկուշին կարատեի ֆեդերացիան։...