Հայաստանի կառավարությունը Թել Ավիվ-Երևան հատուկ չվերթ է կազմակերպել ՀՀ քաղաքացիներին և նրանց ընտանիքների անդամներին տեղափոխելու համար, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Չվերթում ներառված անձանց ցանկը կազմվել է Իսրայելում ՀՀ դեսպանություն և ՀՀ ԱԳՆ ներկայացված դիմումների հիման վրա՝ ըստ դիմելու ժամանակագրության, երեխաների առկայության և ընտանիքին չբաժանելու սկզբունքով»,- ասվում է հայտարարությունում:
ԱԳՆ-ն հայտարարել է, որ տարածաշրջանում ռազմական գործողությունների արդյունքում հայերի շրջանում զոհերի մասին տվյալներ չկան։
Ավելի վաղ Իսրայելում Հայաստանի դեսպանությունը կոչ էր արել իր քաղաքացիներին զերծ մնալ երկրի հարավային շրջաններ այցելություններից։ Դիվանագիտական առաքելությունը նաև կոչ էր արել Հայաստանի քաղաքացիներին, ովքեր արդեն գտնվում են Իսրայելի հարավում, անհապաղ տեղափոխվել ավելի ապահով տարածքներ։
Հոկտեմբերի 7-ի առավոտյան պաղեստինյան իսլամիստական ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել էր Իսրայելի դեմ «Ալ-Աքսա ջրհեղեղ» ռազմական գործողության մեկնարկի մասին։ Իսրայելի հարավն ու կենտրոնը Գազայի հատվածից տասնյակ հրթիռներով գնդակոծվել էին։ Իսրայելական բանակն ի պատասխան հայտարարել էր Գազայի հատվածում «Երկաթե սրեր» հակաահաբեկչական գործողության մեկնարկի մասին։ Իսրայելական կործանիչները հարձակվել էին ՀԱՄԱՍ-ի վրա։ Հակամարտության սրման հետևանքով երկու կողմերում էլ կան զոհեր և վիրավորներ, որոնց թիվը ժամ առ ժամ փոխվում է։
Պատրաստ եմ նախկին նախագահների հետ ուղիղ եթերում հիմնավորել Արցախի բանակցային գործընթացի մասին ասածներս․ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պատրաստ է ՀՀ նախկին նախագահների հետ ուղիղ եթերում բանավեճի ֆորմատով հիմնավորել Արցախի բանակցային գործընթացի վերաբերյալ...