ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Ստրասբուրգ, գրում է «Արմենպրես»-ը:
Նշվում է, որ նախատեսված են հանդիպումներ ԵՄ խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի, ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի, ԵԺԿ խմբակցության ղեկավար Մանֆրեդ Վեբերի հետ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Ստրասբուրգ, որտեղ հոկտեմբերի 17-ին նախատեսված է նրա ելույթը Եվրախորհրդարանում։