Գազայի բնակիչները թռուցիկներ են ստանում, որտեղ խոստանում են 250,000 դոլար գումար յուրաքանչյուրին, ով տեղեկություն կտրամադրի Իսրայելում առևանգված մարդկանց գտնվելու վայրի մասին, հայտնում է Вести Израиль-ը:
Իսրայելական կողմը ոչ հաստատել, ոչ էլ հերքել է այս տեղեկությունը՝ միայն ընդգծելով, որ «տարբեր միջոցներ են ձեռնարկվում առևանգվածներին վերադարձնելու համար»։
Հոկտեմբերի 7-ի առավոտյան պաղեստինյան իսլամիստական ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել էր Իսրայելի դեմ «Ալ-Աքսա ջրհեղեղ» ռազմական գործողության մեկնարկի մասին։ Իսրայելի հարավն ու կենտրոնը Գազայի հատվածից տասնյակ հրթիռներով գնդակոծվել էին։ Իսրայելական բանակն ի պատասխան հայտարարել էր Գազայի հատվածում «Երկաթե սրեր» հակաահաբեկչական գործողության մեկնարկի մասին։ Իսրայելական կործանիչները հարձակվել էին ՀԱՄԱՍ-ի վրա։ Հակամարտության սրման հետևանքով երկու կողմերում էլ կան հազարավոր զոհեր և վիրավորներ։