Խառը մարտարվեստի ACA թեթեւ քաշային կարգի գրան պրիի հաղթող Էդուարդ Վարդանյանը հայտարարել է UFC -ում (աշխարհի բացարձակ առաջնություն) երկու դրոշով մենամարտելու մտադրության մասին, հայտնում է Спорт-Експресс-ը:
«UFC-ում մենամարտերի եմ դուրս գալու Ռուսաստանի և Հայաստանի դրոշներով։ Ծնվել եմ Երևանում։ Այո, ես իմ ողջ չափահաս կյանքն ապրել եմ Ռուսաստանում։ Մայրս ռուս է, բնիկ մոսկվացի: Մեծ մայրս մոսկվացի է։ Ինչպե՞ս է ստուգվում բնիկությունը: Եթե դու ունես երեք սերունդ, որն ապրում է մեկ տեղում, ուրեմն դու… [այդ ազգությունից] ես: Ես նույնպես ծնունդով երևանցի եմ, քանի որ հայրական կողմից իմ մեծ տատիկը, տատիկս և հայրս [այնտեղ են ապրել]»,- ասաց Վարդանյանը։
Վարդանյանը թեթև քաշային կարգում գրան պրիի հաղթող է հռչակվել հունիսի 16-ին Սոչիում։