ՀՀ մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանի գործը հոկտեմբերի 4-ին դատախազի մեղադրական եզրակացությամբ հանձնվել է Հակակոռուպցիոն դատարանին, հայտնել է ԳԴ-ն:
Նրա նկատմամբ սեպտեմբերին հարուցել էր նոր հանրային քրեական հետապնդում, ըստ որի նա օժանդակել է «Երևանի Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոց» ՊՈԱԿ-ին Երևանի Կողբացի 36 հասցեում գտնվող հողամասից առանձնացված 300 քառակուսի մետր մակերեսով տարածքը արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սմբատյանի կազմակերպած ու ղեկավարած հանցավոր խմբի կողմից խարդախությամբ հափշտակելուն:
ԱԱԾ-ում քննվող քրեական վարույթով մեղադրյալի կողմից ներկայացված դիմումի հիման վրա՝ քննիչը որոշել է մեղադրյալի բացակայությամբ վարույթ իրականացնել:
Հիշեցնենք, որ նախկին նախարարը մեղադրվում է «Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապի և համագործակցության հայկական ընկերություն» հասարակական կազմակերպության նախագահության անդամ Գոռ Դավթյանի, նույն ՀԿ-ի կողմից հիմնադրված «ԱՕԿՍ» ՍՊ ընկերության տնօրեն, ՀԿ-ի նախագահ, Իսրայելում ՀՀ նախկին դեսպան Արմեն Սմբատյանի հետ ձևական օտարման գործարքներ կատարելու մեջ։