Այսօր առավոտվա դրությամբ՝ Արցախից բռնի տեղահանված 14 848 աշակերտ արդեն գրանցված են ՀՀ դպրոցներում և հաճախում են դասերի, «Հունամիտար կենտրոնի» ուղիղ եթերում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
Նրա տրամադրած տեղեկությունների համաձայն՝ բաշխվածությունը հետևյալն է ըստ մարզերի:
Արագածոտն- 707 աշակերտ,
Արարատ- 2068 աշակերտ,
Արմավիր-1290 աշակերտ,
Գեղարքունիք- 712 աշակերտ,
Լոռիում-883 աշակերտ,
Կոտայք-2514 աշակերտ,
Շիրակ-631 աշակերտ,
Սյունք-581 աշակերտ,
Վայոց Ձոր-322 աշակերտ,
Տավուշ-465 աշակերտ:
Արցախից բռնի տեղահանված 1155 ուսանող է հաշվառվել հայաստանյան բուհերում և դրանց մասնաճյուղերում, որը կազմում է տեղահանված ուսանողների 50 տոկոսը, ասաց Անդրեասյանը:
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ, որի հետևանքով՝ վերջին տվյալներով՝ կա 200 զոհ (10 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա) և 400 վիրավոր (40 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13 երեխա)։ Սեպտեմբերի 29-ին Արցախի ՆԳՆ-ի տվյալներով, փրկարարները աղետի տարածքից 170 աճյուն և մասունք են հայտնաբերել: Վերջին տվյալներով՝ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․632 քաղաքացի է ժամանել ՀՀ։