Գերմանիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը կոչ է արել ԵՄ-ին քայլեր ձեռնարկել Հայաստանում Ադրբեջանի ագրեսիայի դեմ, գրել է նա X-ում (նախկինում՝ Twitter):
«Մենք աջակցում ենք Հայաստանին. դադարեցրեք ադրբեջանական և ռուսական ագրեսիան հայկական ժողովրդավարության դեմ։ ԵՄ-ն պետք է գործի հիմա»,- գրել է նա Հարավային Կովկասում տիրող իրավիճակի վերաբերյալ Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորներ Հայկ Կոնջորյանի, Վլադիմիր Վարդանյանի, Ռուստամ Բաքոյանի, Լիլիթ Կիրակոսյանի և Հռիփսիմե Գրիգորյանի հետ հանդիպումից հետո։
Օգոստոսի 31-ին Ռոթը խոսել էր Արցախում էթնիկ զտումների և հումանիտար աղետի վտանգի մասին և կոչ արել ընդլայնել Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության ազդեցությունն Ադրբեջանի տարածքում։ Հոկտեմբերի 17-ին հայ պատգամավորների պատվիրակությունը Բունդեսթագի պատգամավորների հետ քննարկել էր տարածաշրջանային անվտանգությունն ու Բաքվի դեմ պատժամիջոցներ սահմանելու անհրաժեշտությունը։
Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Կոսովոյի անձնագրերը․Ահմեդի
Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Կոսովոյի անձնագրերը, այդ թվում՝ սովորական, դիվանագիտական և պաշտոնական, հայտնել է Կոսովոյի փոխարտգործնախարար Կրեշնիկ Ահմեդին։ «Սա նշանակալի...