ՀՀ ԶՈւ 4 հրամանատարների գործը, որով նրանք հակառակորդի առաջխաղացումը ՀՀ ինքնիշխան տարածք չկանխելու մեջ էին մեղադրվում, դատախազը մեղադրական եզրակացությամբ և վարույթի նյութերի հետ հանձնել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան, հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։
Հոկտեմբերի 10-ին դատախազությունից հայտնել էին, որ ՀՀ ՊՆ N բանակային կորպուսի, զորամասի, վաշտի հրամանատարները միջոցներ չեն ձեռնարկել կանխելու հակառակորդի առաջխաղացումը ՀՀ ինքնիշխան տարածք, դատախազը նոր հանրային քրեական հետապնդումներ է հարուցել։
Նրանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցվել Քրեական օրենսգքրի 365-րդ հոդվածի 3-րդ մասով (մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, պատժվում է ազատազրկմամբ` 3-8 տարի ժամկետով): Դեպքը, ըստ դատախազության, տեղի է ունեցել 2021-ի նոյեմբերին։ Ըստ դատախազության՝ գործով անցնող հրամնատարների գործողությունների արդյունքում հակառակորդն առանց դիմադրության ներխուժել է Հայաստանի ինքնաշխան տարածք և վերահսկողության տակ վերցրել մի շարք մարտական դիրքեր: