Արցախցիները Հայաստանի ճանապարհներին տուգանվել են ժամկետանց վարորդական իրավունքների և ԱՊՊԱ-ի պատճառով, գրում է «Փաստ»-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ տեղահանվածներից ոմանք տեղափոխության ժամանակ կորցրել են փաստաթղթերը, մյուսներինը ժամկետանց է եղել։ Հայաստանի ՆԳՆ ոստիկանությունից թերթին հայտնել են, որ նման դեպքերում արցախցիները պետք է դիմեն Ճանապարհային ոստիկանություն, որտեղ նրանց բացատրություն կտրվի, թե ինչ անել այս իրավիճակում։
«Տեղյակ ենք, որ արդեն իսկ դիմում են: Տեղում նրանց արդեն կուղղորդեն, թե ինչ պետք է անել, և կտան մեր քաղաքացիներին հուզող բոլոր հարցերի պատասխանները»,- նշել են գերատեսչությունից։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Սեպտեմբերի 28-ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն ԱՀ պետական համակարգը լուծարելու հրամանագիր էր ստորագրել, համաձայն որի՝ 2024-ի հունվարի 1-ից Արցախի Հանրապետությունը կդադարի գոյություն ունենալ։ Վերջին տվյալներով՝ Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով կա 200 զոհ (10 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա) և 400 վիրավոր (40 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13 երեխա), ԼՂ-ից բռնի տեղահանված անձնաց թիվը կազմում է 100․632։
«Նախազգուշացում էր»․ Ռուբեն Վարդանյանի որդին հոր ձերբակալությունը հայերին ուղղված ազդակ է անվանել
Արցախի նախկին պետնախարար և գործարար Ռուբեն Վարդանյանի ձերբակալությունը նախազգուշացում էր հայ ժողովրդին, որ վտանգված են բոլոր հայերը, The Armenian Report-ին...