Հաջորդ շաբաթ մեկնարկում են ՀՀ ԱԺ նիստերը։ Երկուշաբթի ՔՊ խմբակցության նիստ են հրավիրել, գրում է «Հրապարակ»-ը։
«ՔՊ-ականները հույս ունեն, որ մինչ այդ Նիկոլ Փաշինյանի հետ կհանդիպեն, որը կներկայացնի Գրանադայի և Ստրասբուրգի հանդիպումների արդյունքները և առաջիկա բրյուսելյան այցի զարգացումները, որ կողմնորոշվեն, այլ ոչ թե Փաշինյանի ասելիքն իրենց հասնի միջնորդավորված՝ ֆրակցիայի ղեկավարության միջոցով, ինչպես արվում է վերջին շրջանում»,- գրում է աղբյուրը։
Ինչ վերաբերում է ԱԺ նիստերի օրակարգին, ապա, աղբյուրի տեղեկություններով, առանձնահատուկ նախագծեր չկան, բացառությամբ ընդդիմության թեկնածուի քննարկումը՝ Տնտեսական մրցակցության հանձնաժողովի անդամի պաշտոնում։
«Ներկայացրել են Մանվել Բադալյանին։ Այս պաշտոնը, ըստ օրենքի, պետք է զբաղեցնի ընդդիմության ներկայացուցիչը, սակայն իշխանությունն ընդդիմության թեկնածուներին, որպես կանոն, դեմ է քվեարկում՝ զավթելով այդ պաշտոնները»,- գրում է թերթը։