Ազգային անվտանգության ծառայությունը պատրաստվում է հարցաքննել Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանին, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Թերթի տեղեկությունների համաձայն՝ առաջիկայում հերթը (հարցաքննության) կհասնի Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին, որին ևս նախաքննական մարմինը խիստ հարցադրումներ ունի:
Նշվում է, որ Արցախի Հանրապետության պաշտոնյաները ԱԱԾ-ում հարցաքննվում են տարբեր քրեական գործերով, ինչպես նաև Արցախի Հանրապետության լուծարման գործընթացով:
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Սեպտեմբերի 28-ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն ԱՀ պետական համակարգը լուծարելու հրամանագիր էր ստորագրել, համաձայն որի՝ 2024-ի հունվարի 1-ից Արցախի Հանրապետությունը կդադարի գոյություն ունենալ։ Վերջին տվյալներով՝ Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով կա 200 զոհ (10 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա) և 400 վիրավոր (40 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13 երեխա), ԼՂ-ից բռնի տեղահանված անձնաց թիվը կազմում է 100․632։
Հոկտեմբերի 14-ին Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը հայտարարել էր Շահրամանյանի կողմից իր նախաձեռնած հրամանագիրը չեղարկելու հնարավորության մասին։ Բաբայանի հայտարարությունների հիման վրա քրեական գործ էր հարուցվել «անփութության» և «հակառակորդին մարտական միջոցները հանձնելու» հոդվածներով։
ՆԳՆ-ն շրջանառությունից հանել է հանրային վայրերում տեսախցիկներ տեղադրելու նախագիծը
Շրջանառությունից հանվել է հանրային անվտանգության ապահովման շրջանակում տնտեսվարող սուբյեկտների կողմից իրենց տարածքները տեսահսկման համակարգերով ապահովելու օրենսդրական փաթեթը, հայտնել է ՀՀ...