Հայաստանի պաշտպանության նախարար Սուրե Պապիկյանը հոկտեմբերի 22-ին աշխատանքայի այցով կմեկնի Ֆրանսիա, հայտնում են նախարարությունից։
Նշվում է, որ այցը Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուի հրավերով է։
Ավելի վաղ Ֆրանսիայի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ Փարիզը և Երևանը հոկտեմբերի 22-ին կձևակերպեն ֆրանսիական սպառազինությունների մատակարարման մասին համաձայնագրեր։
Հոկտեմբերի 3-ին Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոննան հայտնել էր, որ Փարիզը պատրաստ է պայմանագիր կնքել Երևանի հետ, որը Հայաստանին ռազմական տեխնիկա կտրամադրի։