Այսօր՝ հոկտեմբերի 23-ին մեկնարկել են թուրք-ադրբեջանական զորավարժությունները, հայտնել են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում անելով Ադրբեջանական ՊՆ-ն։
«Մուսթաֆա Քեմալ Աթաթուրք-2023» համատեղ մարտավարական զորավարժությունների նախօրեին ադրբեջանական բանակի և Թուրքիայի զինված ուժերի հրամանատարական ստորաբաժանումները հատուկ առաջադրանքների կատարման պրակտիկա են անցել»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ «պլանի համաձայն, հրամանատարները խորը ներթափանցել են օպերատիվ տարածք և հաջողությամբ կատարել բնակեցված վայրերում տեղակայված կեղծ հակառակորդի դիվերսիոն խմբի ժամանակավոր ապաստարանների հայտնաբերման, շրջափակման և վնասազերծման խնդիրները»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 100-ամյակին նվիրված համատեղ մարտավարական զորավարժություններ կանցկացվեն հոկտեմբերի 23-25-ը մի շարք ուղղություններով, այդ թվում՝ Բաքու քաղաքում, Նախիջևանի և Արցախի օկուպացված տարածքներում։