ԱԺ պատգամավոր, «Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Չարչյանը վայր է դնում մանդատը։
Տեղեկությունը Armenia Today-ի հետ զրույցում հաստատեց դաշինքի պատգամավոր Ագնեսա Խամոյանը։
Փետրվարի 13-ին ՀՀ քննչական կոմիտեից հայտնել էին, որ Արմեն Չարչյանին մեղադրանք է ներկայացվել՝ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։
Չարչյանը պատգամավորական անձեռնմխելիությունից զրկվել էր փետրվարի 9-ին ՀՀ գլխավոր դատախազի միջնորդության հիման վրա։ Ըստ իրավապահների՝ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Արմեն Չարչյանը 2017-ին ՊՊԾ գնդի գրավման գործով մեղադրյալ, Հաց բերող անվամբ հայտնի Արթուր Սարգսյանի առողջական վիճակի մասին կեղծ եզրակացություն է տվել: