Տիրանայում ընթացող ըմբշամարտի Մ23 աշխարհի ազատ ոճայինների առաջնության երկրորդ օրը Հայաստանի մարզիկները հաղթանակներ են գրանցել, տեղեկանում ենք Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։
61 կգ քաշային Մեժլում Մեժլումյանը սփոփիչ գոտեմարտում 11:00 հաշվով հաղթել է ԱՄՆ ներկայացուցչին և կպայքարի բրոնզե մեդալի համար, Տիգրան Ղազարյանը 10։0 հաշվով վստահ հաղթանակ է տարել լեհ մրցակցի նկատմամբ։ Սերգեյ Սարգսյանը ևս հաղթել է մեկնարկում։ Մանվել Խնձրցյանը հաղթել է և դուրս եկել կիսաեզրափակիչ։
97 կգ քաշային Սերգեյ Սարգսյանը մրցակցի հետ 14:14 հաշվով արդյունքով մարտից հետո անցել է աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ:
Տիրանայում Մ23 տարեկանների աշխարհի առաջնությունը մեկնարկել է հոկտեմբերի 23-ին և կանցկացվի մինչև հոկտեմբերի 29-ը։ Հայ մարզիկները հաղթանակներ էին գրանցել նաև առաջնության մեկնարկային օրը։