ՔԿ-ն հաստատեց Արցախի հերոս, Անվտանագության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի՝ «Մակարով» տեսակի ատրճանակ հանձնելու մասին տեղեկությունը: Գերատեսչության մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանն Armenia Today-ին հայտնեց նախաձեռնված քրեական վարույթ կա և պարզվում են զենքի՝ օրիական լինելու հանգամանքները։
«Հաստաում եմ, որ զենք հանձնել է, դրա հետ կապված կա քրեական վարույթ ՔՕ 335-րդ հոդված 1-ին մասի հատկանիշներով (Հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը, որը պատժվում է առավելագույնը երեք տարի ազատազրկմամբ-խմբ.): Քննություն է իրականացվում, կպարզենք ներկայացված զեքի՝ օրինական լինելու հանգամանքը»,- ասաց Աբրահամյանը՝ նշելով, որ վերջնական իրավական գնահատականներ կտրվեն միայն դրանից հետո:
Ատրճանակի մասին այլ մանրամանսեր ՔԿ մամուլի պատասխանատուն չհայտնեց, սակայն ըստ տարածվող լուրի՝ ատրճանակը եղել է 2 փամփշտատուփով, լիցքավորված 9 մմ տրամաչափի 16 փամփուշտով: