Բացի ռեբրենդինգից ուրիշ նոր բան չկա: «Խաղաղության խաչմերուկ» թեզը մեկնաբանելով ԱԺ-ում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով պատգամավոր Արուսյակ Ջուլհանկյանի խնդրանքին՝ մեկնաբանել եզրույթը:
Նրա խոսքով՝ կարևոր էր եվրոպական ամբիոնից որոշ պարզաբանումներ անել, որի մասին նախորդ նիստերից մեկի ժամանակ այս ամբիոնից խոսել է:
«Մենք հրատարակության ենք ուղարկել մի անգլիալեզու բրոշյուր, որը կոչվում է «Խաղաղության խաչմերուկ», որում ներկայացված են խաղաղության մասին մեր պատկերցումը և տարածաշրջանային կոմունիկացիաների բացումն ու խաղաղության հայեցակարգը»,- ասաց նա՝ հավելելով, որ նյութը հաճույքով կկիսեն և՛ խորհրդարանականների, և՛ բոլոր ցանկացողնրի հետ:
Նյութի վերաբերյալ նաև տեսահոլովակ կլինի, որպեսզի այն շփոթը, որի մասին ԱԺ ամբիոնից խոսել է վարչապետը, կապված միջանցք եզրաբանության հետ, որն աշխարհի այլ հատվածներում այլ իմաստ և նշանակություն ունի, թոթափվի:
Փաշինյանը հայտնեց, որ բրոշյուրում հնարավոր երթուղիներն ու առաջարկներն են, դա ընկալվում է որպես տարածաշրջանային նախագիծ, որն ուղարկելու են միջազգային գործընկերներին ու ակնկալելու են նաև արձագանք: Նա նշեց, որ տպագիր տարբերակը պատրաստ է լինելու այսօր երեկոյան և նշեց, որ նախագիծը բրենդավորված է, ունի տարբերանշան:
Մանրամասները՝ տեսանյութում: