Հայաստանի տարածքով Զանգեզուրի միջանցքի ստեղծման նախագիծը Բաքվի համար կորցրել է իր գրավչությունը, քանի որ այդ երթուղին կարող է անցնել Իրանով, Politico-ին ասել է Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության գծով օգնական Հիքմեթ Հաջիևը։
Նա նաև նշել է Հայաստանի հետ փոխգործակցության շրջանակներում տրանսպորտային կապերի և հաղորդակցության զարգացման առաջնահերթությունը։ «Այդ հարցը դեռ քննարկման փուլում է, բայց հայկական կողմից կպահանջվի ցույց տալ, որ իրենք իսկապես շահագրգռված են դրանում»,- նշել է նա։
Ավելի վաղ Ադրբեջանը հայտարարել էր, որ սկսել է Իրանով անցնող Զանգեզուրի միջանցքի շինարարությունը։ Հոկտեմբերի 6-ին Թեհրանն ու Բաքուն պայմանավորվածություն էին ձեռք բերել կառուցել երկաթուղի և կամուրջներ, որոնք կապում են Նախիջևանը Ադրբեջանի հիմնական տարածքի հետ Իրանի տարածքով։