Երևանի ավագանու 7 անդամներ լիազորությունները վաղաժամ դադարեցնելու դիմում են ներկայացրել, Երևանի ավագանու արտահերթ նիստի ժամանակ հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Ավինյանը հայտնել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից ավագանու մանդատը վայր են դրել Կամսար Բաբինյանը, Հակոբ Բալայանը, Արամ Ազատյանը, Սուրեն Գրիգորյանը։ Նրա խոսքով՝ «Մայր Հայաստան» դաշինքից մանդատը վայր են դրել Ադրինե Ավագյանը, Դուստրիկ Մխիթարյանը, «Հանրապետություն» կուսակցությունից ավագանու անդամի լիազորությունները վաղաժամ դադարեցնելու դիմում է ներկայացրել Սարգիս Մադաթյանը։
Նա հայտնել է, որ Կամսար Բաբինյանի, Հակոբ Բալայանի, Արամ Ազատյանի, Սուրեն Գրիգորյանի մանդատները տրվել են Արման Բարխուդարյանին, Հեղինե Ոսկանյանին, Զինա Չալիբյանին, Լևոն Լևոնյանին։ «Մայր Հայաստան» դաշինքից Ադրինե Ավագյանի մանդատը տրվել է Արմեն Քոչարյանին, Գրիգոր Իսկանդարյանին։ «Հանրապետություն» կուսակցության անդամի մանդատը տրվել է Մհեր Բեջանյանին։
Մանրամասները՝ ուղիղ միացմամբ։