Հաճախ վարակի ժամանակ տեղի են ունենում նյութափոխանակության խանգարումներ, ինչի հետևանքով առաջանում է քնկոտություն, հոգնածություն, ցիկլի խանգարումներ, մաշկի վիճակի վատթարացում և այլ տհաճ բաներ, գրում է The Symbol պարբերականը՝ նշելով, որ այս երևույթներից խուսափելու համար հարկավոր է կարգավորել սննդակարգը:
Սննդաբան Նատալյա Գոնչարովան ներկայացրել է մի քանի կանոն, որոնք կօգնեն պլանավորել սննդակարգը.
Չուտել չի կարելի
Վարակիչ հիվանդության ժամանակ ծոմ պահելը հակացուցված է, հակառակ դեպքում բջիջները կդադարեն գործել այնպես, ինչպես սովոր են:
Բարդ ածխաջրեր
Անհրաժեշտ է օգտագործել բարդ ածխաջրեր պարունակող մթերքներ՝ հացահատիկ, ձավարեղեն, ոլոռ, ոսպ, կարտոֆիլ, գազար, հացահատիկային հաց։ Սուր ինֆեկցիոն հիվանդությունների ժամանակ բազալ նյութափոխանակության ինտենսիվության բարձրացման պատճառով մեծանում է էներգիայի կարիքը, որն առաջին հերթին ապահովում են ածխաջրերը։
Որքա՞ն սպիտակուց է ձեզ անհրաժեշտ
Կարիք չկա նվազեցնել սպիտակուցի ընդունումը, քանի որ այս դեպքում դրա սինթեզը արգելակվում է և առաջանում է ազոտի բացասական հաշվեկշիռ։ Մի շարք վարակիչ հիվանդությունների դեպքում, որոնք ուղեկցվում են ծանր թունավորումով, տենդով, փորլուծային համախտանիշով և վարակիչ-թունավոր գործընթացի այլ դրսևորումներով, սպիտակուցի կորուստը կարող է հասնել օրական 150–200 գ-ի։ Ս
Ջուր
Վարակիչ հիվանդության դեպքում անհրաժեշտ է ավելացնել հեղուկի ընդունումը։ Քանի որ քրտնարտադրությունը մեծանում է, օրգանիզմը կարող է ջրազրկվել, ուստի տաք ըմպելիքները, ներառյալ պարզ ջուրը, կօգնեն ձեզ ավելի արագ վերականգնվել:
Վիտամինային օգնություն
Սուր ինֆեկցիաների ժամանակ սննդային խանգարումների ամենակարևոր գործոնը մարմնի էներգիայի ջանքերի ավելացումն է ջերմագինեզի և նյութափոխանակության սթրեսի ավելացման պատճառով: Ուստի անհրաժեշտ է լրացուցիչ վիտամիններ ընդունել։ Օրինակ՝ ավելացրեք վիտամին C-ի, վիտամին D-ի, ցինկի ընդունումը՝ չմոռանալով անհատական անհանդուրժողականության մասին։
Արդյո՞ք ճարպերը անհրաժեշտ են
Վարակի պայմաններում ավելի լավ է նվազեցնել ճարպի քանակը, ինչպես նաև չհագեցած ճարպաթթուների օգտագործումը՝ բուսական յուղեր կամ օմեգա հավելումներ։