ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Սյունիք այցի կապակցությամբ Կապան է ուղարկվել պարեկային ծառայության ավելի քան 50 ավտոմեքենա, հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը։
«Արդեն մի քանի օր է՝ Նիկոլ Փաշինյանի անվտանգության ծառայությունը Սյունիքի մարզում է, մասնավորապես՝ Կապան քաղաքում: Զբաղված են նրա այցի նախապատրաստմամբ։ Չնայած ի սկզբանե ասում էին, որ նա մեկ օր կմնա մարզում, սակայն երեկ մեր աղբյուրներից տեղեկացանք, որ նույն օրը վերադառնալու է»,- գրում է օրաթերթը։
Փաշինյանը Սյունիքում է մարզում պարեկային ծառայության ներդրումը հանդիսավոր միջոցառմամբ նշանավորելու նպատակով: