Ադրբեջանական «Хазар ТВ» հեռուստաալիքի ռեպորտաժում հայատյացությունը նշվում է որպես երկրի լեզվաբանական համալսարանում հայոց լեզվի ուսումնասիրության հիմնական նպատակ, X-ում (նախկին Twitter) գրում է ամերիկացի լրագրող Լինդսի Սնելը:
«Սա իմ մասնագիտությունն է, և ես ուզում եմ ծառայել իմ երկրին ու ժողովրդին՝ այս լեզուն սովորելիս թշնամուս նկատմամբ ատելություն կիրառելով»,- ասել է հայոց լեզվի ուսուցչուհին։
Ուսանողներից մեկի խոսքով՝ լեզուն ընտրել է «ատելությունից դրդված, ոչ թե սիրուց»։ Մեկ այլ ուսանող էլ նշել է, որ հայերեն սովորելու նպատակն իր պետությանը ծառայելն է։
Հոկտեմբերի 23-ին Financial Times-ը հայտնել էր, որ Հայաստանի հարավ ադրբեջանական ներխուժման մտավախությունները խորը արմատներ ունեն: Կարնեգիի եվրոպական կենտրոնի գիտաշխատող Թոմաս դե Վաալն ընդգծել էր ադրբեջանական դպրոցներում ազգայնական կրթության դերը՝ ընդդեմ հայերի հետ խաղաղության և ասել, որ հինգ տարեկանից դպրոցականները սովորում են հայերին ընկալել «որպես վանդալներ, ահաբեկիչներ և օկուպանտներ»։