«Ազատություն» հասարակական կազմակերպությունը Հայաստանում 7-րդ մարզահրապարակն է բացել, տեղեկացնում են կազմակերպությունից։
Հոկտեմբերի 28-ին հանդիսավոր արարողությամբ թվով 7-րդ մարզահրապարակը բացել է Ռուսաստանի խառը մենամարտերի մարտիկ Էդուարդ Վարդանյանը:
Մարզահրապարակների բացումներ են նախատեսվում նաև Բաղրամյան, Վարդենիս և Սիսիան քաղաքներում:
Վարդանյանն ավելի վաղ վեց մարզահրապարակներ էր բացել Հայաստանի տարբեր քաղաքներում։ Հունիսի 6-ին Երևանում՝ Կասկադի մոտ, Վարդանյանը բացեց մարզահրապարակ՝ ի պատիվ 2020 թվականի Արցախյան պատերազմում զոհված զինծառայողներ Հովիկ Սողոմոնյանի, Մկրտիչ Հարությունյանի, ինչպես նաև հատուկ նշանակության ջոկատի հերոսների։ Հուլիսի 21-ին մարզիկը հայտարարել էր Սյունիքի մարզի Կապանի թիվ 3 դպրոցում մարզահրապարակի կառուցման մասին։ Օգոստոսի 19-ին Վարդանյանը հայտարարել էր Հայաստանի Գեղարքունիքի մարզի Մարտունու կենտրոնական մարզահրապարակի կառուցման մասին։ Նա հայտնել էր նաև, որ Վարդենիսում նախատեսվում է նաև ըմբշամարտի մարզադպրոցի կողքին մարզահրապարակ կառուցել: Օգոստոսի 21-ին Կապան քաղաքում բացել էր վեցերորդ մարզահրապարակը։
MMA-ում 29-ամյա մարզիկն անցկացրել է 29 մենամարտ՝ տարելով 25 հաղթանակ՝ ընդգրկված է Ռուսաստանի լավագույն մարտիկների վարկանիշում։ Վարդանյանը հունիսի 16-ին Սոչիում տարած հաղթանակը նվիրել էր շրջափակված Արցախին։
Դիտեք Armenia Today-ի բացառիկ հարցազրույցը մարտիկի հետ։