Հյուսիսային Կովկասի ամենաքիչը երեք հանրապետությունների բնակիչները խիստ հակաիսրայելական բնույթ կրող ցույցեր են կազմակերպել, գրում է The Ball-ը։ Նալչիկում (Կաբարինո-Բալկարիա) կառուցվոց հրեակա մշակույթի կենտրոնի տարածքում այսօր անհայտ անձինք ավտոմեքենայի անվադողեր են այրել, որի արդյունքում հրդեհ է բռնկվել։ Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման պատճառով Նալչիկի բնակիչները հանդես են եկել մշակույթի տան կառուցման դեմ և ստորագրահավաք են կազմակերպել ուղված Կաբարդինո-Բալկարիայի ղեկավար Կազբեկ Կոկովին։
Խասավյուրտում հոկտեմբերի 28-ի երեկոյան բնակիչները զանգվածային հավաքի են դուրս եկել «Ֆլամինգո» հյուրանոցի մոտ։ Դրա առիթ է հանդիսացել այն տեղեկությունը, իբրև հյուրանոցում են գտնվում «Իսրայելից եկած փախստականները»։ Հավաքվածները պահանջել են դուրս հանել նրանց հանրապետությունից։
Խասվյուրտում տեղի ունեցածի ֆոնին հակաիսրայելական հավաքներ են տեղի ունեցել նաև Մախաչկալայում։ Չերկեսսկում (Կարաչաևո-Չերկեսսիա) ակցիայի մասնակիցները – որոնք ըստ տեղական ալիքների 200ից ավել էին, ոչ միայն պահաջել են արգելել Իսրայելի քաղաքացիների մուտքը այլ նաև արտաքսել հանրապետությունում արդեն ապրող բնիկ Հրեաներին։
«Հյուսիսային Կովկասի մուսուլմանների կոորդինացիոն կենտրոը քննադատել է հակահրական ակցիաները և դրանք անվանել «դեստրուկտիվ ուժերի պրովոկացիա»։ Դագեստանի ղեկավար Սերգեյ Մելիքովն իր շրջանում տեղի ունեցած դեպքերի պատճառ անվանել է կեղծ լուրերի տարածումը։